Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՌԴ դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող նոր ծրագիրը վերջ կդնի «էթնիկ հակամարտությանը»

ՌԴ դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող նոր ծրագիրը վերջ կդնի «էթնիկ հակամարտությանը»
16.11.2013 | 12:20

Մոսկվայի հանրային պալատը պատրաստվում է դիմել կրթության վարչություն` առաջարկելով, որպեսզի մանկապարտեզների և դպրոցների համար մշակվի էթնիկական խնդիրներին առնչվող ծրագիր: Այս մասին հայտարարել է կոմիտեի պետի տեղակալ, ազգությունների, միգրացիոն քաղաքականության և կրոնի հարցերով պատասխանատու Մարիա Կոտովսկայան: Վերջինիս խոսքով, մանկապարտեզներում և դպրոցներում կիրառվող ծրագրի նպատակն է «ոչ» ասել ազգային փոքրամասնությունների միջև եղած տարաձայնություններին, կամ այլ կերպ ասած` ուժը կորցրած ճանաչել էթնիկ «հակամարտությունները»:

«Արտասահմանում բոլոր ազգությունների երեխաների համար գրքեր կան, որտեղ հստակորեն ցույց են տրված տարբեր ազգերի ավանդույթները: Մեկը առավոտյան շիլա է ուտում, մյուսը`մեկ այլ բան: Դա ներկայացված է նկարներով: Անհրաժեշտ է, որ այդպիսի գրքեր ունենան նաև մեր մանկապարտեզները: Ե’վ դպրոցներում, և’ մանկապարտեզներում կարելի է անցկացնել տոներ, որոնց ժամանակ միգրանտ երեխաները և նրանց ծնողները կպատմեն իրենց մշակույթի մասին և կհյուրասիրեն բոլորին իրենց ազգային ուտեստները»,-ասել է Կոտովսկայան` ընդգծելով, որ գրքերից ցանկալի է դուրս մնան այն տողերը, թե ո՞ր երկրներից են գալիս միգրանտները (Տաջիկստան, ՈՒզբեկստան, Հայաստան, Ադրբեջան) և ի՞նչ պատճառներով: Միևնույն ժամանակ, նա կարևորել է այն կանոնը, թե` «որքան շատ գիտես, այնքան քիչ հարված կստանաս»: «ՈՒստի դպրոցականներին անհրաժեշտ է մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր միգրանտի երկրի պատմությունն ու մշակույթը: Իրենց` միգրանտներին, նույնպես պետք է բացատրել ռուսական հասարակության մեջ վարքագծի կանոնները: Օրինակ, մուսուլման տղաներին արժե բացատրել, որ պետք է հարգանքով վերաբերվել կանանց, այդ թվում` նաև ուսուցիչուհիներին»,-ասել է կոմիտեի պետի տեղակալը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ